ՊՍԺ-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ փարիզյան ակումբը պատրաստ է Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 80մլն եվրո: Չի բացառվում, որ ՊՍԺ-ն այս տրանսֆերի համար կտրամադրի նաև 100 մլն եվրո:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «Արքայական ակումբը» «Մոնակոյին» վճարել էր €75 մլն:

Ռոդրիգեսն ավարտված առաջնությունում մասնակցել է 27 խաղի, դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: