«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, իր թեկնածությունը առաջադրած, սակայն հետո ինքնաբացարակ ներկայացրած Արամ Հարությունյանն, այսօր' փետրվարի 18-ին, տոնում է իր 55-ամյակը: Արամ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նստել են սեղանի շուրջ, սակայն դեռ տորթի մոմերը չեն փչել: «Երազանքը, բնական է, առաջին հերթին կապված է իմ ընտանիքի հետ, բայց, իհարկե, նաեւ Հայաստանի եւ բոլորի համար: Իրոք, տխուր ընտրություններ են, բայց ուրախ ծնունդ: Հավաքվել են իմ մտերիմները, հազատաները, միասին նշում ենք»,- նշեց նա:
Տարեդարձի ամենալավ նվերը, որ ստացել է նախագահի նախկին թեկնածուն, հարազատների ուշադրությունն է: Հարցին, թե հնարավո՞ր է, որ տորթի մոմերը փչելիս երազանք պահեք թեկնածուներից մեկի հաղթանակի համար, նա պատասխանեց, որ «ում հաղթանակն էլ լինի, դա ժողովրդի պարտությունն է, քանի որ ի սկզբանե ընտրություները անօրինական են»:
«Ինչքան էլ ուզում է ցույց տան, մասնակցություն չկա, ինչքան էլ օլիգարխների ավտոբուսներով մարդիկ բերեն, բայց մեկ է' փողոցում ընտրության շունչ չկա»,- ասաց նա:
Նա նշեց, որ չի փոշմանել, որ ինքնաբացարակի դիմում է ներկայացրել, անծանոթ մարդիկ էլ մոտեցել են եւ ասել են, որ ամենաճիշտ հենց ինքն է վարվել: Արամ Հարությունյանն ասաց, որ «իր տարեդարձը անցնում է ընտրություններից ուրախ եւ ով էլ հաղթի, հաստատ ավելի ուրախ չի լինի, քան ինքը». «Իշխանության ներկայացուցիչն է ընտրվելու, բայց ինքը շատ տխուր է լինելու, տարանջատվում է իշխանությունը եւ ժողովուրդը, ժողովուրդը, ըստ էության, արհամարհում է ընտրությունները»,- նշեց նա: Արամ Հարությունյանն ասաց, որ փետրվարի 19-ից սկսած նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվում, կոնսուլտացիաներ են լինելու քաղաքական ուժերի միջեւ, քաղաքական ուժերը մաքրված են մտնելու այդ գործընթացի մեջ, իսկ ցուցակում հայտնված մարդիկ քաղաքական ինքնասպանություն գործեցին, իրենց օրերը հաշված են եւ ընտրություններից հետո ոչինչ չեն ունենա ասելու:
Արդեն երեք անգամ իր թեկնածությունը առաջադրած Արամ Հարությունյանից փորձեցինք ճշտել, թե դեռ քանի անգամ կառաջադրի իր թկենածությունը, ինչին ի պատասխան նա հայտենց, որ երբեք ինքնանպատակ չի առաջարդում իր թեկնածությունը եւ կենսագրությունը զարդարելու խնդիր չունի:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am