Egyptair ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը, որը MS804 չվերթն էր իրականացնում Փարիզից Կահիրե, անհետացել է ռադարներից։ Այս մասին հայտնում է եգիպտական youm7.com պորտալը՝ հղում անելով ավիաընկերության աղբյուրներին։
Ինչպես նշվում է, օդանավում կա 59 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:
Ինքնաթիռը թռչելիս է եղել 11.300 մ բարձրության վրա, երբ անհետացել է Միջերկրական ծովի արևելյան շրջանում: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ինքնաթիռը ռադարներից կորել է Կահիրեի ժամանակով 02:45-ին:
Որոնողական աշխատանքները տարվում են Հունաստանի իշխանությունների հետ համատեղ:
Հաղորդվում է, որ ինքնաթիռն Airbus A320 է: