Ռուսաստանը և Եգիպտոսը պայմանագիր են ստորագրել՝ աֆրիկյան երկրին EgyptSAT արբանյակի մատակարարման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է «Энергия» հրթիռատիեզերական կորպորացիայի ղեկավար Վլադիմիր Սոլնցևը:
Նշվում է, որ պայմանագրի գումարը կազմել է ավելի քան 100 մլն դոլար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսի կողմից արբանյակի արձակումը կիրականացվի երեք տարի անց: