Աշխարհում առավել փնտրվող ահաբեկիչներից մեկը՝ Սալի ջոնսը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ այս ամռանը Լոնդոնում ահաբեկչական հարձակումներ տեղի կունենան մետրոյում:
Նրա խոսքով՝ հունիսին կամ հուլիսին մարդիկ չպետք է օգտվեն Լոնդոնի մետրոյից:
Նշենք նաև, որ Ջոնսն իրեն Սաքինա Հուսեյ է անվանում: Նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Նա ամուսնացել է ջիհադիստի հետ: Անցյալ տարի նա սպանվել է ավիահարվածների հետևանքով: