Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի հանդիպել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչ առաքելությամբ է Սամվել Բաբանյանը վերադարձել Հայաստան:

 

«Նրա ունակությունների մասին ես տեղյակ եմ, նրա կատարածը ոչ մեկս չենք մոռանում: Իհարկե, այսօր, որպես անհատ, անձնավորություն, որն ուզում է իր ներդրումն ունենալ Արցախյան հատվածում, դա իր խնդիրն է, իր իրավունքն է: Մեզանից ոչ մեկը, առավել ևս՝ ես, չենք կարող նրան խոչընդոտել»:

 

Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները մարել են Սամվել Բաբայանի պարտքը, նախարարը հորդորեց մնացած հարցերով դիմել այն մարդկանց, ովքեր իրականացրել են դա: