Հյուսիսային Կորեան պատրաստվում է թողարկել Starcon սոցիալական ցանցը, որի դիզայնը նման է Facebook-ի ձևավորմանը, հայտնում է CNN Money-ն:
Ուրբաթ օրը՝ մայիսի 27-ին կայքը հայտնաբերել է համացանցային վերլուծության Dyn Research կենտրոնի տնօրեն Դագ Մեյդորին: Twitter-ի իր միկրոբլոգում նա ռեսուրսին հղում է տեղադրել:
Մեյդորին նշում է, որ Starcon-ը Facebook-ին նման է ոչ միայն գունային ընտրությամբ, այլև որոնման տողի ձևավորմամբ, ինչպես նաև նորությունների ժապավենի ձեւավորման սկզբունքով: Ըստ երևույթին Statcon-ի ստեղծման համար օգտագործել են phpDolphin հարթակը, որը թույլ է տալիս կայք ստեղծել Facebook-ի կաղապարով:
Սոցցանցն աշխատում է թեստային ռեժիմում: Փորձագետն առայժմ վստահ չէ, թե Հյուսիսային Կորեայի պաշտոնական իշխանությունները կապ ունեն այդ նախագծի հետ: Ընկերության տնօրենը տարօրինակ է համարում, որ սոցցանցին մուտք կարող են ստանալ այլ երկրների օգտատերեր: