Մայիսի 28-ին՝ ժամը 23.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «30-ամյակի» հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի 35AL307 պ/հ (վարորդ՝ Ժ. Ս., ծնվ.1995թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 02 UU 507 պ/հ (վարորդ՝ Գ. Գ., ծնվ.1977թ., ուղևոր՝ Կ. Հ., ծնվ.1979թ.) ավտոմեքենաները, ինչից «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ՃՈ աշխատակիցները: