Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին հակաօդային պաշտպանության զենք տրամադրելու համար: Այս մասին հաղորդում է թուրքական իշխանամետ «Սթար» պարբերականը:

 

 

Էրդողանն այդպես է մեկնաբանել Հաքքարի նահանգի Չուքուրշջա շրջանում PKK-ի զինյալների կողմից օրեր առաջ ռուսական արտադրության շարժական զենիթահրթիռային համալիրով թուրքական մարտական ուղղաթիռ ոչնչացնելը, որի երկու օդաչուները զոհվել են:

 

 

«Այո՛, մենք գիտենք, որ Ռուսաստանը զենք է տվել ահաբեկչական կազմակերպությանը: Ներկայումս ահաբեկիչները (PKK) օգտագործում են Ռուսաստանի տրամադրած ՀՕՊ զենք ու հրթիռներ: Ահաբեկչական, անջատողական կազմակերպության տրամադրության տակ կան նման զենքեր: Դրանք նրանց հատկացվել են Սիրիայի ու Իրաքի միջոցով»,- ասել է Էրդողանը: