74 տարեկան հասակում մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Բռնցքամարտիկը մահացել է ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում, որտեղ անցկացրել է վերջին մի քանի օրերը: Ալին տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ:

Լեգենդը կարիերայի ընթացում մասնակցել է 61 մենամարտի և հաղթել 56-ում:

1999թ-ին Ալին ճանաչվել է դարի մարզիկ: