Առևտրարդյունաբերական պալատն աշխատանքներ է տանում լոգիստիկ բիզնեսներ ստեղծելու ուղղությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պալատի նախագահ Մարտին Սարգսյանը՝ անդրադառնալով ռուս փորձագետի բարձրացրած հարցին, որ լոգիստիկ օպերատորների բացակայությունը դժվարացնում է Ռուսաստանի մի շարք շրջաններից ապրանքերի տեղափոխումը Հայաստան: «Շատ ճիշտ հարց բարձրացվեց: Ռուս գործարարները, ովքեր ուզում են մտնել Իրանի շուկա (ռուսները իրանցիների հետ բանակցելու խնդիր ունեն), կարող են օգտվել հայերի ծառայությունից: Այստեղ հայերը շատ առաջ են գնացել ու նման լոգիստիկ կենտրոններ, կազմակերպություններ ստեղծելու պայմաններում, կարող են դառնալ միջնորդ»,- նշեց Մարտին Սարգսյանը:

 

 

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ կամրջող օղակ կարող է հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության երկրների ու երրորդ երկրների միջև՝ այդ թվում՝ Վրաստանի հետ: