ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Արտյոմ Մովսեսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Արտյոմ Մովսեսյանը գերմանական հայտնի ընկերությունից կաշառք էր պահանջել՝ օդային տարածքում լիցենզիա տալու համար։