Թուրքիան Fırtına (թարգմանաբար՝ Փոթորիկ) տիպի հաուբիցներով հարվածել է Սիրիայի տարածքի այն հատվածին, որը գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է Son dakika կայքը:
Հարվածները հասցվել են Ազեզ քաղաքից հարավ ընկած գոտուն: Նախնական տեղեկություններով՝ այդ հարվածների արդյունքում սպանվել է ԻՊ-ի 18 զինյալ: Բացի այդ, ոչնչացվել են 2 ռազմական փոխադրամիջոց, հրետանային մեկ դիրք և պաշտպանական նշանակության մեկ շենք:
Զինյալներին հրետանային հարվածներ հասցվել են՝ ի պատասխան նրանց կողմից Թուրքիայի Քիլիս նահանգին հարվածներին: