Վաղը' հունիսի 10-ին կմեկնարկի տարվա ֆուտբոլային ամենակարևոր մրցաշարերից մեկը' Եվրոպայի առաջնությունը:
«Բոլորը հասկանում են թե ինչ է կատարվում Եվրոպայում և ֆրանսիայում: Վերջին 8 ամիսների ընթացքում փորձեցինք դուրս գալ նոյեմբերյան դերպքերի բացասական պարույրից: Եվ հիմա կարող եմ ասել` կազմակերպիչների պրոֆեսիոնալ աշխատանքը թույլ կատա անցկացնել Եվրոպայի առաջնության պատմության լավագույն մրցաշարը»-մրցաշարի կազմկոմիտեի ղեկավար Ժակ Լամբեր:
24 երկրի հավաքականներ կպայքարեն Եվրոպայի ուժեղագույն ընտրանու կոչումի նվաչման համար: Հյուրընկալող երկիրը Ֆրանսիան է, մրցաշարը արդեն երրորդ անգամ է տեղի կունենա այս երկրում: Մրցաշարը կազմակերպելու ցուցանիշով Ֆրանսիան շրջանեցեց իտալացիներին և ռեկորդ սահմանեց:
Եվրո 2016-ի կազմակերպաման համար նախատեսվել է 301 մլն եվրո: Մեծ հետաքրքրություն առաջացնող մրցաշարի տոմսերի 99%-ն արդեն վաճառված է: Առաջնության ժամանակ անվտանգությունը կապահովեն ավելի քան 90 հազար աշխատակից:
Հունիսի 10-ին` «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Վիկտոր Քաշային կազդարարի Եվրոպայի 15-րդ առաջնության մեկնարկը` կազմակերպիչ երկրի հավաքականը կհանդիպի Ռումինիայի ընտրանուն:
Մրցաշարը կավարտվի հուլիսի 10-ին:
Մարզադաշտերից որտեղ տեղի են ունենալու խաղերը
«Ստադ դե Ֆրանս», Փարիզ, 81338 տեղ
«Պարկ Դե Պրենս», Փարիզ, 47929 տեղ
«Մատմուտ Ատլանտիկ»,Բորդո, 42115 տեղ
«Ստադ Պյեր Մորուա», 50157 տեղ
Հավաքականները կազմ պատրաստ ժամանում են Ֆրանսիա
Գերմանիայի հավաքականը
Եվրոպայի գործող չեմպիոնները`Իսպանացիները Ֆրանսիայում են
Իտալիայի հավաքականը Ֆրանսիայում է
Չեխիայի հավաքականը
Բելգիայի ընտրանին ժամանել է Ֆրանսիա
Ավստրիայի հավաքականը
Իսլանդիայի հավաքականը
Անգլիայի հավաքականը
Ռումինիայի ընտրանին
Լեհաստանի հավաքականը
Հասարակական կարգի պահպանության համար Ֆրանսիա են ժամանել 180 ոստիկաններ`առաջնությանը մասնակցող երկրներից:
Երկրպագուները մեծ ոգևորությամբ են սպասում ֆուտբոլային իրադարձություններին
Եվրոպայի առաջին առաջնությունը տեղի է ունեցել 1960թ-ին: Եզրափակչում Խորհրդային միության հավաքականը հաղթել է Հարավսլավիայի ընտրանուն:
Իսկ վերջում ֆուտբոլի սիրահարներին մաղթում ենք, դիտարժան, էմոցիաներով լի ֆուտբոլային ամիս: