Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն Ուկրաինայում շարունակում է համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել Իսրայելի, Բելառուսի և Ուկրաինայի հավաքականների հետ: Հավաքն ընթանում է նախատեսված ծրագրով: Մեր բռնցքամարտիկներն անցկացրել են սպարինգ-մենամարտեր մյուս հավաքականների հետ: Այսօրվա մարզմանը ներկա է եղել նաև օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն:
Կիևում ընթացող հավաքը կավարտվի հունիսի 13-ին: Մեր հավաքականը Երևան կվերադառնա հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը:
Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Կիև է մեկնել 6 մարզիկ: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: