Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում D խմբում ընդգրկված Չեխիայի և Խորվաթիայի հավաքակաները մրցեցին միմյանց դեմ: Պայքարն ավարտվեց 2:2 հաշվով:

Իվան Պերիշիչը հանդիպման 37-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 59-րդ րոպեին Իվան Ռակիտիչը խփեց իր թիմի երկրորդ գոլը:

Չեխերին հաջողվեց հավասարեցնել  հաշիվը. 76-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Շկոդան: Իսկ հանդիպման ավարտին գոլի հեղինակ դարձավ Նեցիդը (94+4):

Հանդիպումը խաղավարտին ընդհատվել էր քանի որ խորվաթ երկրպագուները դաշտ էին նետել ճայթրուկ:  Րոպեներ անց  այն վերսկսվեց: