Ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններն ինտենսիվորեն են զարգանում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կարայացած հանդիպմանը:

 

«Կարելի Է նշել՝ ինտենտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր հարաբերություններն ավելի ինտենսիվորեն են զարգանում, քան առաջ, ինչը շատ Է ուրախացնում: Կա հնարավորություն եւ անհրաժեշտություն՝ խոսելու՝ ինչպես ենք մենք գործելու այսուհետեւ: Այժմ Հայաստանը գլխավորում Է ՀԱՊԿ-ն, եւ աշնանը բարձր մակարդակի հանդիպում Է կայանալու»,-ասել Է Պուտինը:

 

Սերժ Սարգսյանն իր հերթին հավաստել է, որ այդ հանդիպումը կարող է կայանալ հոկտեմբերին:

«Այնպես որ, այդ ուղղությամբ նույնպես կխոսենք»,-ընդգծել Է Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին Ռուսաստան այցի համար:

 

Ողջունելով իր պաշտոնակցին, Պուտինը նշել Է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ավելացումը: Նրա խոսքով՝ լավ ցուցանիշներ են նկատվում գյուղատնտեսական արտադրանքի մատարարարումներում:

 

«Չնայած համաշխարհային եւ մեր տնտեսության մեջ առկա բոլոր դժվարություններին, մենք ապրանքաշրջանառության զգալի աճ ենք արձանագրում: Պարզապես կարելի Է ասել՝ հայկական կողմից աճել են գյուղատնտեսական ապրանքների մատակարարումերը շուկաներին, ինչը մեզ շատ Է ուրախացնում: Հուսով եմ, որ այս միտումը կամրապնդվի շրջանառության ամբողջ շուկայի եւ մեզ համար զգայուն ապրանքային խմբերի գծով»,-ասել Է Պուտինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: