ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին հայտնում է REGNUM-ը՝ հղում անելով ԵԱՀԿ մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:

 

Նշվում է, որ Վ. Շտայնմայերը նախօրեին Բեռլինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

 

«Շտայնմայերը ողջունել է հրադադարի ռեժիմի պահպանման հարցում վերջերս գրանցված բարելավումը: Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի պահպանման կայուն ռեժիմը և վերադարձը բանակցությունների՝ այլընտրանք չունեն: Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերն, ինչպես նաև Վալտեր Շտայնմայերի առաջիկա տարածաշրջանային այցի հետ կապված հարցեր»,- նշված է ԵԱՀԿ մամուլի գրասենյակի հայտարարության մեջ: