ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 22-23-ը կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ-ից, այցի ընթացքում նախարարը կհանդիպի ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և ԼՂՀ վարչապ ետ Արայիկ Հարությունյանի հետ: Արմեն Աշոտյանը կհանդիպի Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասխոսական կազմի և ուսանողության հետ: Նախարարը կմասնակցի նաև Արցախում կազմակերպվող ծառատունկին: