Մեծ Բրիտանիան կողմ քվեարկեց ԵՄ-ից դուրս գալուն, Brexit-ի օգտին վերջնական արդյունքը 51.9 տոկոս է։ Այս մասին Մանչեսթերում հայտարարել է Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը, գրում է lenta.ru-ն:
«ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկել է 17 մլն 410 հազար 742 ընտրող, անդամակցությունը պահպանելու օգտին՝ 16 մլն 141 հազար 241 ընտրող»,- ասել է նա։
Մասնակցությունը կազմել է 72.2 տոկոս։