ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ քննարկել է ՉԺՀ ղեկավարի հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիային վերաբերող հարցերն ու ԿԺԴՀ ատոմային խնդիրը:

 

«Մենք քննարկել ենք գլոբալ և տարածաշրջանային ամենասուր խնդիրների հետագա քայլերը՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերը, Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, Կորեական թերակղզում միջուկային ազատ կարգավիճակի ապահովումը»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի ասել է Պուտինը:

 

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միջազգային հարցերում գրեթե նույն դիրքորոշումն ունեն: Նա հավելել է, որ Ռուսաստանը և Չինաստանը շարունակելու են սերտորեն համակարգել քայլերը միջազգային կազմակերպություններում: