Տեղեկությունն այն մասին, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նախատեսում է թեկնածություն առաջադրել երկրի նախագահի հաջորդ ընտրություններում, ճշգրիտ չէ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրը:

 

«Այն, ինչ տարածվում է Ահմադինեժադի վերաբերյալ՝ կապված նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հետ, ոչ ճշգրիտ տեղեկատվություն է: Առայժմ դեռ վաղ է խոսել ինչ-որ մեկի՝ նման պլանների մասին»,- հայտարարել է նա:

 

Իրանի նախագահական ընտրությունները նախատեսված են 2017թ-ին: Ահմադինեժադը զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը 2005-2013թթ-ին: