Իտալացի մասնագետ Վինչենցո Մոնտելան գլխավորեց «Միլանը»:

42-ամյա մասնագետը իտալական ակումի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, որը ուժի մեջ կմտի հուլիսի 1-ից: Այս մասին տեղեկացնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ մասնագետը ակումբում կստանա մրցաշրջանում 2,3 մլն եվրո, ինչպես նաև փոխհատուցում կվճարի մարզչի նախկին թիմին' «Սամպդորիային»:

Ավարտված մրցաշրջանում «Միլանը» Իտալիայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը: