Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում չի քննարկվել ու չի քննարկվի Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարության հարցը, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը: Գերմանիայի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը' անդրադառնալով հարցադրմանը, որ Ալիևը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Բաքվում հայտարա րել է, որ կողմ կլինի Արցախի ինքնավարությանը, ինչպես Նախիջևանի դեպքում է, ու իբրև թե հանդիպմանը խոսել են այդ մասին:

«Ադրբեջանի հետ ամեն հանդիպումից հետո եռանախագահները հարց են տալիս' արդյո՞ք այս անգամ հնարավոր կլինի հարգել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել բանակցությունների ժամանակ: Ես միշտ ասում եմ' սպասենք մինչև Ալիևը վերադառնա Բաքու, տեսնենք ինչ շինծու վարկածներ կներկայացնի, դրանից էլ հետևություններ կանենք: Այսօր Ադրբեջանը փաստորեն անում է այն, ինչ եռանախագահող երկրներից մեկը ընդգծեց' փորձում է պարանը քաշել իր կողմ, կամ ինչ-որ ձևով հանրային կարծիք ձևավորել, որ այդ պայմանավորվածությունները իրենց ի նպաստ են»,-ասաց Նալբան դյանը' շեշտելով, որ նման մոտեցումները չեն կարող օգտակար լինել բանակցությունների ընթացի համար:

 

Հիշեցնելով, որ ժամանակին հայաշատ Նախիջևանն այսօր ամբողջովին հայաթափված է, իսկ դարավոր մշակույթը' ոչնչացված' Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ Ալիևն այսօր այն օրինակ է բերում որպես Լեռնային Ղարաբաղի հեռանկար: «Սա լավագույն օրինակներից է, թե ինչու սա չի կարող լինել բանակցությունների առարկա ու չի էլ լինի: Եռանախագահողները ամենաբարձր' նախագահների մակարդակով մշտապես նշել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի ժողովուրդը ազատ կամարտահայտման միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ: Սա է ասում Հայաստանը, ս ա են ասում եռանախագահող երկրները ամենաբարձր մակարդակով»,-եզրափակեց Նալբանդյանը:

 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 29-30-ը Հայաստան է այցելել Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Գերմանիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։

 

Հունիսի 29-ին Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցություններից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։