Ապրիլյան քաառօրյա պատերազմի ժամանակ ԼՂՀ Մարտակերտի դիրքերից մեկում, որտեղ հերոսաբար զոհվեց 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու իր խմբի տղաները՝ հուշաքար ու խաչքար է տեղադրվել: Այն տեղադրել են երկրապահները։ Խաչքարի օծման ու հուշաքարի բացման արարողությանը մասնակցում էին հերոս զինվորների հարազատները։ Զոհված Քյարամ Սլոյանի հայրը հայտնել է, թե արարողությանը Արմենակ Ուրֆանյանի հարազատներից ոչ ոք ներկա չի գտնվել։ 

 

ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ արարողությանը հունիսի 28-ին Երևանից Արցախ էր մեկնել Արմենակի եղբայրը՝ Ֆրանց Ուրֆանյանը։ Սակայն ճանապարհին դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Արմենակի եղբայրը վթարի է ենթարկվել Ստեփանակերտի Թումանյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում։ Նրան օգնության են հասել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Դա է եղել պատճառը, որ Արմենակ Ուրֆանյանի հարազատներից ոչ ոք չի կարողացել ներկա գտնվել արարողությանը։ Իսկ Արմենակի մայրը՝ տիկին Համեստը ի վիճակի չի եղել գնալ Արցախ։ 

 

Ֆրանց Ուրֆանյանը հաջորդ օրը՝ հունիսի 29-ին է այցելել Մարտակերտի այս դիրքը, որտեղ տեղադրվել է հուշաքարը, տեսել այն, Արմենակի մի քանի իրեր իր հետ տուն բերել։ 

 

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակմանը առաջինը պատասխանածները եղել են հենց Արմենակ Ուրֆանյանն ու իր փոքրաթիվ վաշտի տղաները։ Կապիտան Արմենակ Որֆանյանի անձնակազմին երկու անգամ հաջողվել է հետ մղել հակառակորդին, սակայն, անհավասար պայմաններում, կապիտանը Ուրֆանյանը գիտակցեելով վտանգը, անձնակազմի հրամայեդլ է հետ քաշվել։ Զինվերներից և ոչ մեկը հետ չի քաշվել՝ հայրենիքի սահմանները անառիկ պահելով։ Այդ անհավասար մարտում ընկել են Արմենակ Ուրֆանյանի զինվորները, իսկ ինքը՝ կապիտանը գերի չընկնելու համար իր ձեռքի նռնակով պայթեցրել է իրեն ու թշնամում  տասնյակ զինվորների։

 

Լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի 

 

Քրիստինա Աղալարյան

Լուսանկարը՝ armtimes.com-ի