Իսպանիայի դատարանը Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին մեղավոր է ճանաչել հարկեր չվճարելու մեջ: Ֆուտբոլիստը դատապարտվել է 21-ամսյա պայմանական ազատազրկման: Հարկերից խուսափելու գործում մեղավոր է ճանաչվել նաև Մեսսիի հայրը: Այս մասին գրում է INDEPENDENT-ը: Սակայն ֆուտբոլիստն ու իր հայրը պատիժը չեն կրի բանտում:
Իսպանական օրենսդրությամբ գալիք 2 մրցաշրջանում ցանկացած գործարք, որը կապված կլինի «Բարսելոնայում» Լիոնել Մեսսիի հետ, կարգելափակվի, որպեսզի ֆուտբոլիստը հնարավորություն ստանա պատիժը չկրել բանտում: Ֆուտբոլիստի հայրը ևս պատասխանատվություն չի կրի, քանի որ դատարանը նրան առաջին անգամ է այսպիսի գործում մեղավոր ճանաչում:
Ամերիկայի գավաթի խաղարկության ընթացքում Մեսսին հայտնել է, որ չի կարող մասնակցել դատավարությանը և վստահում է իր փաստաբանին: