Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանին պետք է դիտարկել որպես գործընկեր, ոչ թե վտանգ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Press գործակալությունը:

 

 

«ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ ընթացք չի տալիս Եվրոպայի և Ռուսաստանի հետ հարաբերություններին: Ֆրանսիայի համար Ռուսա ստանը հակառակորդ ու վտանգ չէ: Այն գործընկեր է, որը, երբեմն, կարող է ուժ կիրառել, ինչպես մենք տեսանք Ուկրաինայի դեպքում, ինչը մենք քննադատել ենք Ղրիմը միացնելու տեսանկյունից»,-ասել է Օլանդը' Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ:

 

 

Հուլիսի 8-ին Վարշավայում մեկնարկել է դաշինքի երկօրյա գագաթնաժողովը, որի գլխավոր որոշումներից, ինչպես ակնկալվում է, կդառնա Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում չորս բազմազգ գումարտակի տեղակայման ծրագրին հավանություն տալը:

 

 

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են 2014-ի Ղրիմի' ՌԴ-ին միանալու հետևանքով: