ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Նիսում կատարված հարձակումը, որտեղ ավելի քան 80 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ բեռնատարը բազմության մեջ է մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ:

 

«Ամերիկացի ժողովրդի անունից ես դատապարտում եմ այն, ինչն, ինչպես երեւում է, զարհուրելի ահաբեկչական հարձակում է Ֆրանսիայի Նիսում, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ անմեղ քաղաքացիներ»,- ասված է Միացյալ Նահանգների նախագահի հայտարարության մեջ:

 

Օբաման նաեւ հայտնել է, որ խումբ է ուղարկում Ֆրանսիա, որը պետք է օգնի տեղի ունեցածի հետաքննության գործում, հաղորդել է BBC-ն: