Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը kazfootball.kz-ին տված հարցազրուցում խոսել է նաև Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի և Ղազախստանի հավաքականների միջև կայանալիք դիմակայությանը և ասել.
«Ինձ համար շատ լավ է, քանի որ գիտեմ ղազախական ֆուտբոլը: Հայաստանում սովորական է արձագանքը: Հիմա Ղազախստանին ոչ ոք հետնապահ չի համարում: Օրինակ, Իսլանդիան, Ուելսն ու Ալբանիան Եվրոպայի առաջնությանն ապացուցեցին, որ լավ թիմը լավ մարզչի հետ կարող է հասնել անհավանական արդյուքների: Այնպես որ, Հայաստանում ոչ ոք չի մտածում, որ մենք կհաղթենք Ղազախստանին և կստանանք 6 միավոր: Առավել ևս, որ Ղազախստանը ժամանակին հաղթել է Հայաստանին: Երկու խաղերն էլ հետաքրքիր և բարդ են լինելու»:
Այն հարցին, թե ո՞ր հավաքականն է խմբի ֆավորիտը՝ Լեհաստանը, Դանիան, թե՞ Ռումինիան, ֆուտբոլիստը նշել է.
«Կարծում եմ, որ Լեհաստանը: Ինքներդ ականտես եղաք, թե ինչպես նրանք խաղացին Եվրո-2016-ում: Սակայն, կրկնում եմ, ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա»: