02:05
Այս պահի դրությամբ Խորենացի փողոցում իրավիճակը չի փոխվել՝ այնտեղ են և՛ ցուցարարները, և՛ ոստիկանները:
00:37
Այս պահի դրությամբ իրավիճակը Խորենացի փղոցում համեմատաբար հանգիստ է, կան մեծ քանակությամբ ոստիկաններ և ցուցարարներ, որոնք պահանջում են հարցի խաղաղ լուծում:
23:10
Զինված ուժերի մեծաքանակ պատ են կազմում այս պահին Խորենացի փողոցի լայնքով: Հստակ ոչ մի բան պարզ չէ: Զինված ուժերը գնալով շատանում
22.25
Ակտիվիստները փորձում են որոշում կայացնել, արդյոք արժե ընտրել 5 ներկայացուցիչ և գնալ Խորենացի փողոց` ճշտելու ոստիկանական տեխնիկայի շարժ իրականացվում է թե` ոչ:
22.15
Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը քաղաքացիներին վստահեցնում է, որ Խորենացի փողոցում ոստիկանական զինտեխնիկայի շարժ չի կատարվում:
21.50
Այս պահին Մաշտոցի պողոտայի երթևեկելի մասի մի հատվածը փակ է, քանի որ քաղաքացիների մեծ մասը նստել է գետնին` բողոքի ակցիան վերածելով նստացույցի:
21:45
Երթը շարունակվում է: Ցուցարարները պահանջում են ազատել քաղբանտարկյալներին:
20:59
Ցուցարարները քայլերթով Հյուսիսային պողոտայից գնում են դեպի Խորենացի փողոց:
«Մենք ցանկացած բռնությանը դեմ ենք, մենք փորձում էինք հանրային քննարկում կազմակերպել, որպեսզի ստեղծված իրավիճակի շուրջ բռնություն չգործադրվի»,- այս մասին Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ մարդկանց կարծիքները լսելու և քննարկելու, հետագա քայլերը հստակեցնելու կարիք կա, որովհետև միայնակ հնարավոր չէ որևէ որոշում կայացնել, բոլորն էլ հասկանում են համախմբումն ինչի կարող է կարող է հանգեցնել:
«Խոստացել են բոլոր բերման ենթարկվածներին բաց թողնել, և այլևս չխոչընդոտել մեր քննարկմանը»,- ասաց ակտիվիստնը, չբացառելով, որ քաղաքացիները երթ կիրականացնեն:
20:00
Լարված իրավիճակը Ազատության հրապարակում շարունակվում է: Բերման ենթարկվածների մեջ են Դավիթ Սանասարյանը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդին:
19:44
Բերման են ենթարկվել մի քանի ցուցարարներ: Ցուցարարների հետ բանակցության է եկել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
19:34
Լարված իրավիճակ Ազատության հրապարակում: Բախում է սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև:
19:24
Ազատության հրապարակում մեկնարկել է ցույց ի պաշտպան Ժիրայր Սեֆիլյանի:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց' պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: