ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների' շրջիկ ծառայություն իրականացնելու ժամանակ, հուլիսի 19-ին, ժամը 23.00-ին, Թալին քաղաք մտնող ավտոճանապարհի խաչմերուկից, առանց համապատասխան փաստաթղթերի ավտոմեքենան վարելու համար բաժին է բերվել 1973 թ. ծնված Հմայակ Մ.-ն՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի և ուղևոր 1984 թ. ծնված Դանիել Ֆ.-ի հետ:
Ավտոմեքենայի զննության ընթացքում ոստիկանության ծառայողների պահանջով Դանիել Ֆ.-ն ավտոմեքենայի սրահի գրպանիկից և հետևի նստելատեղի տակից ներկայացրել է կանեփանման կիսաչոր զանգված՝ մոտ 270 գ կշռով, և հայտնել, որ քաղել է Երևան-Գյումրի ճանապարհից՝ Ագարակ գյուղի տարածքից:
Կանեփանման զանգվածն ուղարկվել է ՀՀ ոտիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Կատարվում է հետաքննություն: