ՊՊԾ գնդում զինված խմբի կողմից պատանդ պահվող ոստիկանների ազատ արձակումից հետո էլ շարունակվում է փակ մնալ Խորենացի փողոցը:

 

22.01

Տեղեկություններ տարածվեցին, որ զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքում մեքենա է հրդեհել:

 

20:45

Խորենացի փողոցում մեկնարկեց հերթական հանրահավաքը: Հարթակ բարձրացավ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա իր խոսքում կոչ արեց ոստիկաններին՝ զենք չբարձրացնել սեփական ժողովրդի դեմ, որովհետև այդ նույն ժողովուրդը պայքարում է նաև ոստիկանների համար՝ որպես ՀՀ քաղաքացի: 

 

19:30

Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը այսօր Խորենացի փողոց է եկել։

 

Օսիպյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, սակայն ակտիվորեն շփվում է, ողջունում իր ծառայակից ընկերներին։

 

Նշենք, որ Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը վերջին պատանդներն էին, որոնք «Սասնա ծռեր» խումբը ազատ էր արձակել հուլիսի 23-ին։

 

 

ՊՊԾ գնդում զինված խմբի կողմից պատանդ պահվող ոստիկանների ազատ արձակումից հետո էլ շարունակվում է փակ մնալ Խորենացի փողոցը:  

 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները զինված հարձակում էին գործել Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա և գրավել այն՝ պատանդ վերցնելով մի քանի ոստիկանի: