Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի հարավային օկրուգի ռազմաբազայում մեկնարկել է դիպուկահարների միջև անցկացվող մրցույթը: Այն անցկացվում է Հայաստանի բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում:
Ինչպես տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցույթին մասնակցում են 100-ից ավելի դիպուկահարներ, որոնք անցել են հատուկ նախապատրաստական փուլ:
Մրցույթին յուրաքաչյուր դիպուկահար պետք է հավաքի միավորներ 6 ցուցանիշներով: Յուրաքանչուր նորմացույցի կատարման ժամանակ մասնակիցներին գնահատականներ կտրվեն ժյուրիի կողմից:
«Դիպուկահարների ստորաբաժանման հատուկ պատրաստվածությունն ազդեցություն է թողնում նրանց ֆիզիկական պատրաստվածության վրա' հաղթահարելու ջրային, լեռնային դժվարանցանելի արգելքները»,-նշել է դիպուկահարների ստորաբաժանման հրամանատար, կապիտան Իսաևը: