Այսօր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արմեն Իսրայելյանն ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:

 

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմավիրի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ:

 

Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ, իսկ Կենտրոնական բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը տեղափոխվել է Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:

 

Շենգավիթի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ, իսկ Արաբկիրի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը տեղափոխվել է Շենգավիթի բաժնի պետի պաշտոնին: