Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի 98 կգ քաշայինների պայքարում Արթուր Ալեքսանյանը նվաճեց եզրափակչի ուղեգիր:

Կիսաեզրափակչում մեր մարզիկը հաղթեց Թուրքիան ներկայացնող Իլդեմ Կեքին: Գրանցվեց 9:0հաշիվը:

Ավելի վաղ 1/8 եզրափակչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինիին, քառորդ եզրափակչում 8:0 հաշվով առավելության էր հասել Ռումինիան ներկայացնող մարզիկի նկատմամբ: