ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Շուշան Սարդարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Շուշան Սարդարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»,- ասված է համապատասխան որոշման մեջ։

 

Նշենք, որ Շուշան Սարդարյանը «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակն է։