Խաչիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս օրերին ՀՀ քաղաքական կյանքում երկու զուգահեռ գործընթացներ էին ընթանում. նոր կառավարության ձևավորումն ու ՏԻՄ ընտրությունները: Կառավարության ձևավորման գործընթացն արդեն ավարտվել է, և կարելի է փաստել, որ այն կոմպլեկտավորվել է ոչ կուսակցական սկզբունքով, ինչու? որովհետև ակնհայտ էր, որ ներքաղաքական զարգացումների ֆոնին համապետական մակարդակում հանրապետական կառավարությունն ու համանուն կուսակցությունը վարկանիշի լուրջ անկում էին ապրել:
Հիմա պարադոքսի մասին:
Միայն Հայաստանում կարող է համապետական մասշտաբով ոչ պոպուլյար քաղաքական թիմը ՏԻՄ ընտրություններում 80% արդյունք ապահովել, այն էլ՝ մրցակցային, ազատ, արդար ընտրությունների քողի ներքո: Ինչպես ասում են, ապրեն ծրագրավորողները, ապրեն բոլոր դերակատարները, ապրեն բոլոր ազնիվ աղյուսները, առաջ դեպի խորհրդարանական ընտրություններ 2017!!!»