Հայաստանի հավաքականը անհաջող ելույթ ունեցավ սեփական հարկի տակ:
Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում մեր ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ռումնինայի ազգային հավաքկանաին և պարտվեց խոշոր՝ 5:0 հաշվով:
Առաջին 29 րոպեների Դաումի թիմը 4 անգամ գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:
Հանդիպման հաշիվը արդեն բացվեց 4-րդ րոպեին, երբ Գոռ Մալաքյանը հեռացվեց՝ ձեռքով խաղի համար, իսկ նշանակված 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Բոգդան Ստանկուն:
10-րդ րոպեին Ադրիան Պոպան կրկնապատկեց ռումինացիների գոլային առավելությունը, իսկ երկու րոպե անց՝ Ռազվան Մարինը հաշիվը դարձրեց 3:0:
Հանդիպման 29-րդ րոպեին ռումինացի երկրպագուները ուրախանալու հերթական առիթը ստացան, այս անգամ աչքի ընկավ Նիկոլայե Ստանչուն: 60-րդ րոպեին Ալեքսանդրու Կիպուչը 6-րդ գնդակն ուղարկեց դաշտի տերերի դարպասը: Այս գոլը դարձավ հանդիպման վերջին արդյունավետ հարվածը: