ՀՀ Գեղարքունիքի մարզում վարդենիսցիները փակել են Վարդենիս տանող ճանապարհը: Գյուղացիներին վրդովվեցրել է կարտոֆիլի մթերման գները, որոնք նրանց չեն բավարարում:
Հավաքված քաղաքացիները պնդում են, որ սովորաբար, կարտոֆիլի գինը սահմանվում է պաշտպանության նախարարության կողմից արվող գնումների գների տիրույթում: Նրանք դժգոհում են, որ այս տարի նախարարությունն անհամեմատ ավելի ցածր գին է սահմանել, ինչի արդյունքում կարտոֆիլի շուկայում գների անկում է նկատվել:
Վարդենիսցիները պահանջում են կարտոֆիլը մթերել գոնե 55-60 դրամով:
Մանրամասները՝ քիչ ուշ