31-րդ Ամառային Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, հունահռոմեական ազատ ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր տոնում է իր ծննդյան 25-ամյակը:
Ալեքսանյանը 2014 և 2015 թթ.-ի աշխարհի, 2012, 2013 և 2014 թվականների Եվրոպայի առաջնության չեմպիոն է, 2016 թվականի 31-րդ Ամառային Օլիմպիական խաղերի օլիմպիական չեմպիոն:
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով: Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի է:
Շնորհավորում ենք մեր մարզիկին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ: