Նոր շնչով, աշխարհահռչակ ռեժիսորների և դերասանների կազմով հայ թատերասեր հասարակայնությանը ներկայացած Երևանի շեքսպիրյան միջազգային 12-րդ փառատոնն ավարտվեց: Այն մեկնարկել էր հոկտեմբերի 20-ին: Վեց օր շարունակ հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու հայ և արտասահմանցի աշխարհահռչակ ռեժիսորների բեմադրած ներկայացումներ:
Փառատոնի ավարտին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման եկած աշխարհահռչակ ռեժիսորներն ու դերասանները վստահեցնում են՝ հեղինակավոր փառատոնը ոչ միայն դուր է եկել հայ հանդիսատեսին, այլև մեծ իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում.
«Պարոն Ծառուկյան, շնորհակալ ենք մշակույթին աջակցելու և այս փառատոնին նոր շունչ հաղորդելու համար: Մենք լսել ենք, թե դուք Հայաստանում ինչ մեծածավալ աշխատանք եք իրականացնում տարբեր ոլորտներում և հատկապես սպորտի զարգացման համար, տարիներ առաջ ՀԱՕԿ-ի և Ձեր մասին ինձ պատմել է Հրանտ Դինքը: Ծանոթանալով Ձեզ հետ, իմ՝ Ձեր մասին ունեցած տպավորություններն ու դրական վերաբերմունքը կրկնապատկվեցին»,- իր խոսքում ասում է թուրք դրամատուգ, բեմադրիչ Էմրե Էրդեմը՝ դիմելով Գագիկ Ծառուկյանին:
Մանրամասները՝ տեսանյութում