Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը միաժամանակյա խաղային սեանս անցկացրեց «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» նախաձեռնության շրջանակում: Արդեն ավանդույթ դարձած սեանսին այս տարի մասնակցում էր 22 աշակերտ՝ Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցներից:
«Կարծում եմ՝ երեխաների համար է հետաքրքիր, քանի որ փորձում եմ ամբողջ ուժով խաղալ: Շախմատն այն խաղն է, որը ողջունում է հավասարությունն ամեն ինչում: Շախմատը մարդկանց միմյանց մոտեցնելու հատկություն ունի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արոնյանը:
Լևոն Արոնյանն արդեն 7-րդ տարին անընդմեջ մասնակցում է նախաձեռնությանը՝ նպաստելով գաղափարի տարածմանը: