Ամերիկացի եւ կանադացի երկրաֆիզիկոսները հայտնաբերել են սառած ջրի վիթխարի ծով, որը թաքնված է Մարսի մակերեւույթի տակ: Հետազոտությունը հրապարակված է Geophysical Research Letters-ում, դրա մասին հաղորդել է NASA-ն:

Ջրասառույցից (50 – 80 տոկոս), ավազից եւ գազերից բաղկացած շերտը գտնվում է մակերեւույթի տակ 1–10 մետր խորության վրա՝ Ուտոպիա հարթավայրի արեւմուտքում՝ մոտավորապես հասարակածից մինչեւ հյուսիսային բեւեռ կես ճանապարհին: Սառած ջրամբարն ունի 80 – 170 մետր հաստություն եւ 14,3 հազար քառակուսի կիլոմետր ծավալ:

Գիտնականներին սառած ծովը հաջողվել է հայտնաբերել MRO (Mars Reconnaissance Orbiter) ուղեծրային կայանի SHARAD (Shallow Radar) ռադիոտեղորոշիչի միջոցով: