Թուրքիայի զինուժը հայտարարություն է տարածել՝ հյուսիսային Սիրիայում թուրքական զորքերի վրա իրականացված հարձակման պատասխանատու հայտարարելով Սիրիայի կառավարական ուժերին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «հուրի եթ» պարբերականը:
Կատարվածի մասին տեղեկացրել են վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին, իսկ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն չեղյալ է համարել Տրապիզոնում նախատեսված ծրագիրը: Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Ըշըքի և Աքարի հետ:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ հարձակումը, որին զոհ է գնացել երեք թուրք զինվոր, իսկ վիրավորվել 10-ը, իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը :
Ուշագրավ է, որ Սիրիայի լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ թուրքական բանակը կրակ է բացել սիրիական բանակի ուղղությամբ: