Թուրքիայի իշխանությունները 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակում շարունակում են ազատվել երկրի զինված ուժերում ծառայող ոչ ցանկալի կադրերից: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

 

Թուրքիայի Քոնիայի նահանգի 19 գավառներում գյուլենականների դեմ իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 14 ռազմական օդաչու:

 

Ձերբակալված սպաները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, գյուլենականներին սատարելու և 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպմանը մասնակցություն ունենալու մեջ:

 

Նոյեմբերի 26-ին Թուրքիայի ԶՈՒ օդուժի սպաների շրջանում գյուլենականների դեմ ուղղված հետախուզական գործողությունների շրջանակում ձերբակալվել էին 42 սպաներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նմանօրինակ քաղաքականությամբ ցանկանում է կոտրել իշխանությունների նկատմամբ եղած բոլոր հակազդեցությունները: