Դեկտեմբերի 5-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տուն:

 

Այս մասին Mediamall.am լրատվականը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, որտեղից նշվում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 20 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.59-ին: