Նախնական գնահատումների համաձայն՝ Սիրիայի վերականգնման համար կպահանջվի մոտավորապես 180 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ամփոփելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ դեկտեմբերի 8-ին կայացած փակ հանդիպման արդյունքները:
«Իհարկե, դա մեկ կամ երկու երկրի ուժերից վեր է, իսկ առանց քաղաքական կարգավորման, առանց քաղաքական համակարգի որոշակի բարեփոխման, որն այս կամ այն չափով կբավարարի ընդդիմությանը, սպասել, որ վերականգնման միջազգային արշավ կծավալվի, անիմաստ է»,- ընդգծել է նա:
Չուրկինի խոսքով՝ «Սիրիայի կառավարությունը հաղթում է արեւելյան Հալեպում»: «Եվ բոլորն Անվտանգության խորհրդի նիստում ելույթ էին ունենում՝ ելնելով այն բանից, որ կառավարությունը լիովին կվերականգնի հսկողությունն արեւելյան Հալեպում»,- հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: