ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ լրագրող Վահե Մակարյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը, սակայն, ոչ հերքեց, ոչ հաստատեց այդ տեղեկությունը, նշելով՝ «Ես կարող եմ ասել, որ տվյալ միջադեպի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստումը շարունակվում է»:Իսկ պատգամավորի հեռախոսահամարը առավոտից անջատված է: 

 

Ճիշտ է՝ Միքայել Ահարոնյանը չհաստատեց մեր տեղեկությունը, սակայն, ՀՔԾ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուբիկ Հակոբյանին հրավիրել են ՀՔԾ և բացատրություն «պահանջել»:

 

Հիշեցնեմ, որ երեկ Ազգային ժողովում լրագրողները բոյկոտել էին պատգամավորի մամուլի ասուլիսը՝ ի նշան բողոքի: Իսկ լրագրող Վահե Մակարյանը մեզ տեղեկացրեց, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությունն անցել է, սակայն դեռ պատասխան չի ստացել: 

 

Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավորը խորհրդարանում հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին և հայհոյել: Պատգամավորին դուր չէր եկել լրագրողի հնչեցրած սուր հարցերը:

 

Քրիստինա Աղալարյան