Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տեղի ունեցան ՖԻԴԵ Օփեն մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները:

Հրանտ Մելքումյանը, ով այս տուրից առաջ կիսում էր 2-3-րդ հորիզոնականները, պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Աբիջեթ Գուպտայից:

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Դավիթ Միրզոյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ փոխվեց նաև մրցաշարի առաջատարը:

Հնդկաստանի ներկայացուցիչ Արավինդ Չիտամբարամը, ով մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը, 8-րդ տուրում պարտություն կրեց ֆրանսիացի Էթիեն Բաքրոյից, ով էլ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը:

Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 6-ական միավոր, իսկ Դավիթ Միրզոյանը' 5 միավոր: