Այսօր տեղի ունեցավ «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության երկրորդ համաժողովը, որի ժամանակ ամփոփվեցին կատարված աշխատանքները: Համաժողովին ներկա էին կազմակերպության 367 անդամների մեծամասնությունը: Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, ով նախ ողջունեց ներկաներին, ապա ներկայացրեց ասոցիացիայի կատարած աշխատանքները:
Նա նշեց, որ ասոցիացիայի գործունեության երկու տարիների ընթացքում հասցրել են մեծ աշխատանք կատարել, բայց, միանշանակ, անելիքներ դեռ շատ ունեն: Նախագահի խոսքով՝ ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի ստեղծման համար կային մի քանի պատճառներ՝ մարզային հաշվապահների տեղեկացվածությունը, նրանց ցուցաբերված աջակցությունը և հաշվապահների ու պետության միջև համագործակցության բացակայությունը: Այս երեք խնդիրներն էին, որ ասոցիացիան իր առջև դրել էր և փորձում է իրականացնել:
Համաժողովին ներկա էր նաև Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, ով ընդգծեց, որ հաշվապահների և ասոցիացիայի դերը բավական մեծ է:
Համաժողովին ելույթներով հանդես եկան նաև ասոցիացիայի հիմնադիր անդամ Հակոբ Թովմասյանը, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը և այլք:
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան, Նարեկ Ավանեսյան